The Telegraph-ի լուսանկարիչ Ուիլ Ուինթերքրոսի բացառիկ ֆոտոշարքը՝ Հալեպի ապստամբներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջերս բրիտանական The Telegraph ամսագրի լուսանկարիչ Ուիլ Ուինթերքրոսը բացառիկ ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ ներկայացնում է պատերազմական գործողությունների ընթացքն ու ոճրգուրծությունները Սիրիայի Հալեպ քաղաքից:
Այս լուսանկարներում շեշտադրումներ են արվել՝ հակադրելով ներկայացնելով մի կողմից ապստամբները, մյուս կողմից՝ հիմնականում երեխաները:
Ներկայացված պստամբները Սիրիայի Ազատ բանակից են. նկարագրվում է իրենց գործունեությունն ու առօրյան տարբեր փուլերում, այդ թվում նաև հանգստի:
Բավականին ակնառու կերպով ներկայացված են Հալեպի երեխաները՝ հիմնականում ավերակների վերածված կառույցների ֆոնին խաղալիս: Առանձին խումբ են կազմում վշտացած, կորուստ տեսած, հիվանդ կամ վիրավոր, քաղցած մարդկանց դիմանկարները: