Զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը. պատմության այս օրը (03 հուլիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ալժիր՝ Անկախության օր, Բելառուս՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պետավտոտեսչության աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1911– վախճանվել է հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:
1936 –ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից ստեղծվել է Պետավտոտեսչությունը:
1962– վախճանվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը, ով Էնվեր փաշային և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 ամառ) ստացել էր Կարմիր դրոշի շքանշան:
1992– զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը (Վարդան Ստեփանյան):
– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի անդամ:
2001- հայտնի հրապարակախոս և գրող Զորի Բալայանի անունը հանվել է Ինտերպոլի հետախուզման «սև ցուցակից», որտեղ նա հայտնվել էր Ադրբեջանի ջանքերով:
2003- Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին պետական հարկերը չվճարելու մեղադրանքով:
2010-Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել` աշխարհազորի ստեղծման և ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:
2012- հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:
2018- Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու կասկածով։
2019- Գիշերը Երևանում օրենքով գող է սպանվել՝ հանցավոր աշխարհում «Անդո Խրոմոյ» կամ «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը։
2020-ոստիկանական այցեր են եղել «Արմնյուզ» և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ և պահանջվել է հաղորդավարներին աշխատել դիմակներով:
2021- ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
324- տեղի է ունեցել Ադրիանապոլի ճակատամարտը հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիցիանիի զորքերի միջև:
987-Գուգո Կապետը Նուայոն քաղաքի եկեղեցում ձեռնադրվել է Ֆրանսիայի թագավոր, ավարտվել է Կարոլինգների դինաստիայի թագավորման ժամանակաշրջանը:
1423-ծնվել է Վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը:
1518-ծնվել է չին բժիշկ և դեղագետ Լի Շիչժունը:
1608-Ֆրանսիացի ճանապարհորդ Շամպլեյնոնը հիմնադրել է Քվեբեկ քաղաքը:
1642-վախճանվել է ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին:
1773 – ռուս –թուրքական պատերազմի ընթացքում Կայնարաջի գյուղի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ:
1849-ֆրանսիական զորքերը մտել են Հռոմ և վերջ են տվել Հռոմեական հանրապետությանը:
1883 – ծնվել է չեխ գրող Ֆրանց Կաֆկան:
1886-մանհեյմցի Կարլ Բենցը կատարել է իր ստեղծած ավտոմեքենայով առաջին երթը՝ զարգացնելով 16 կմ/ժամ արագություն:
1890 - Այդահոն դարձել է ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:
1915 –Թուրքիայում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել թղթադրամներ:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Բագրատիոն» օպերացիայի ընթացքում խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրել են Մինսկը:
1948 - Ալբանիան սկսել է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:
1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրել է արտագաղթել Իսրայել:
1962-հանրաքվեի արդյունքների համաձայն Ֆրանսիան հայտարարել է Ալժիրի անկախությունը:
1971 – ծնվել է ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը, որը ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքս համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։
1988– ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Vincennes» ռազմական նավը հրթիռ է արձակել իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:
1994– Բաքվի մետրոպոլիտենում իրականացվել է ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 58-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
1996 - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ:
2006- «2004 XP 14» աստերոիդն անցել է Երկրի մակերևույթից 432 308 կմ հեռավորությամբ:
2018 –դանիացի գիտնականներն առաջին անգամ ստացել են արհեստական մարդկային ձվարան:
Կ. Խաչիկյան