Տրետյակովյան պատկերասրահում կկայանա «Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցահանդեսի հայերեն զբոսանքը
ՄՇԱԿՈՒՅԹՀունիսի 29-ին, հուլիսի 4-ին, 11-ին և 13-ին Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենան «Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցահանդեսի հայերեն զբոսանքները:
Զբոսանքը կծանոթացնի հայտնի բժիշկ և կոլեկցիոներ Արամ Աբրահամյանի անձին, ում անվանում էին «Հայկական Տրետյակով»: Արամ Աբրահամյանն իր ողջ կյանքի ընթացքում հավաքել է ռուսական արվեստի անհավանական հավաքածու, այնուհետև այն նվիրել իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին: