Թուրք ֆուտբոլիստը խփած գոլը տոնել է «Գորշ գայլեր»-ի ժեստով. պահանջում են որակազրկել նրան
ՍՊՈՐՏԹուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջում են հատաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։
«Թուրքիայի հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալը պետք է որակազրկվի մինչև Եվրո-2024-ի ավարտը ֆաշիստական և ռասիստական նշանի համար, որը նա ցույց է տվել՝ իր գոլը տոնելիս»,- «X»-ի իր էջում գրել է «Քուրդիստանի Ամերիկյան բարեկամներ» կազմակերպության համահիմնադիր Դիլիման Աբդուլքադերը։