Նիսի շրջակայքում մոտ 250 կգ քաշով ռումբ է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիսից 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ռումբ` մետ 250կգ քաշով: Նշվում է, որ ռումբը գտել է մի ջրասուզակ, ով հնագիտական ուսումնասիրություններ է իրականացրել Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է Газета.ru –ն:
Ըստ նրա` այն գտնվել է 12 մետր խորության վրա: Ներկայումս ռումբի ճշգրիտ ծագմումը դեռ հայտնի չէ, բայց կա ենթադրություն, որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմի զինմթերք է: