Փաշինյանը ցայտնոտի մեջ է. հանրաքվեից խուսափելու տարբերակ են փնտրում. Հայկ Մամիջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն ադրբեջանական կողմից հնչեցվում է՝ Փաշինյանի համար ներքին սպառման «հաղթանակ» ապահովելու նպատակով: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանին պարտադրվող հերթական պահանջին՝ Սահմանադրության փոփոխության հարցին, նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով.
«Կարծում եմ՝ Հայաստանին պարտադրվող Սահմանադրության փոփոխության պահանջը, ի վերջո, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ»։ Տիգրանաշենը տալու է, Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքը հետ չի քաշվելու, չի քաշվելու նաև Ջերմուկում, բայց Փաշինյանը տարածքները տալուց հետո հերոսական դեմքով դուրս է գալու և ասի՝ Սահմանադրությունը պահեցի»,- ասել է Մամիջանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում