Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անվանել է մկան ու կատվի խաղ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը Pravda.Ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հանրապետության պլանների մասին։
«Այստեղ կատվի ու մկան խաղ է տեղի ունենում: Իմ կարծիքով Փաշինյանն արդեն ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել: Հրաժարվելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից նա փորձում է ապահովել, որ կազմակերպության անդամ մյուս երկրները Հայաստանին հանեն ՀԱՊԿ-ից, և դա հասարակությանը ներկայացվի այն բանի տեսքով, որ Հայաստանը հեռացվել է»,- նկատել է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, փորձագետը ճիշտ չի համարել Հայաստանի վարած քաղաքականությունը, քանի որ տարածաշրջանում երկիրն արդեն երկու հակառակորդ ունի ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Իսկ Արևմուտքը, ըստ նրա, Երևանին օգնություն չի խոստանում այդ պետությունների հետ դիմակայության հարցում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մտադրության մասին։ Միաժամանակ նա այդ միջազգային կառույցն անվանել էր «փուչիկ միություն», որը ոչ մի կերպ չի պաշտպանում երկիրը։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները պետք է որոշեն այդ ամենի ժամկետները։ Մինչ այս էլ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն էր հայտարարել, որ հանրապետությունը չի ֆինանսավորի ՀԱՊԿ-ին։ Նաև, ըստ նրա, Երևանը չի մասնակցի կազմակերպության 2024 թվականի բյուջեի հաստատմանը։
Իսկ Ռուսաստանում կոչեր են հնչում Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը