Փաշինյանը կփորձի Ռուսաստանին մատների վրա խաղացնել. ի՞նչ գործ ունի այստեղ Բելգորոդն ու Կուրսկը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Կուրսկ, գրում է tsargrad.tv–ն։ Այնտեղ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված ռուս զինվորների հիշատակին և ծաղիկներ դրել «Ի հիշատակ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների» հուշակոթողին։
Բացի այդ, Հարությունյանը հանդիպել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի հետ և նախանշել երկկողմ համագործակցության համաձայնագրերի ստորագրում։ Դրանից հետո դիվանագետն այցելել է Բելգորոդի մարզ։ Այնտեղ նա ոչ միայն ծաղիկներ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրում, այլ նաև եկել է այն տանը, որտեղ նախկինում ընկել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունն ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ, շատերը սկսել են մտածել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հապճեպ փոխել կոշիկները։ Եվ դա կարելի է բացատրել ընտրություններում Էմանուել Մակրոնի պարտությամբ, ինչպես նաև Բայդենի այն աղետալի բանավեճով, որից հետո նրան ցանկանում են հեռացնել նախագահական մրցապայքարից:
Սակայն, ինչպես վստահ է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, իրականում ուրախանալու բան չկա: Նրա կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատական շրջադարձի պետք չէ սպասել:
«Դա ընդամենը տակտիկական քայլ է: Եթե հանկարծ Ռուսաստանը չկարողանա հետ մղել Ուկրաինայի աշնանային հարձակումը, կամ էլ Մակրոնը Փաշինյանի ոճով աճպարարական ընտրակեղծիքներ անի, իսկ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հանրությանը ներկայացնի քիչ թե շատ ընդունելի նախագահի թեկնածու, ապա, հնարավոր է, Փաշինյանն ինքն անձամբ գնա ուկրաինական Բուչա...»,- ասել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը