Մահացել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նուգզարի Ցուրցումիան
ՍՊՈՐՏ27 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Նուգզարի Ցուրցումիան․ տեղեկացնում է Netgazeti պորտալը։
Ցուրցումիային մահացած հայտնաբերել են իր տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` նա ինքնասպան է եղել։
Ցուրցումիան 2019 թ. 55 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։ Ըմբիշը նաև աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե ու արծաթե մեդալակիր էր, Եվրոպայի առաջնություններում էլ երեք անգամ նվաճել էր բրոնզե, մեկ անգամ` արծաթե մեդալ։