Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված ֆուտբոլիստ Դեմիրալի արգելված ժեստի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ կապված Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ազգայնական ժեստի հետ, որը նա ցույց է տվել Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Der Spiegel-ը:

«Այսօր մենք միջադեպը քննարկել ենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ի պատասխան dpa գործակալության խնդրանքի։ 

Ընդունող պետության արտաքին գործերի նախարարություն օտարերկրյա դեսպանին կանչելը համարվում է կոշտ դիվանագիտական միջոց, նկատում է աղբյուրը։

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Գերմանիայի դեսպանին։ Թուրքիայի կառավարությունը Գերմանիային մեղադրել էր «այլատյացության» համար։

Նշենք, որ Դեմիրալը կարող է որակազրկվել «Եվրո-2024»-ից, քանի որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժեստի պատճառով հետաքննություն է մարզիկի նկատմամբ:

Երեքշաբթի Թուրքիայի հավաքականը «Եվրո-2024»-ի 1/8-րդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Ավստրիային։ Երկու գոլն էլ խփել է Դեմիրալը։ Տոնելով երկրորդ գոլը՝ նա ցույց է տվել «գորշ գայլերի» ողջույնի ժեստը, որը գայլի գլուխ է հիշեցնում։ Դա թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») կիսառազմական խմբավորման խորհրդանիշն է։ Խմբավորումը հավատարիմ է ռասայական գերազանցության, հայատյացության, հակասեմականության և իսլամիզմի գաղափարախոսությանը:

«Իհարկե, շատ ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի. այն, թե ինչպես եմ դրանք տոնել, կապված է իմ թուրքական ինքնության հետ: Ես մարզադաշտում տեսա մարդկանց, որոնք նույնպես այս ժեստն արեցին: Հուսով եմ, որ այս ժեստն անելու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Որևէ քողարկված իմաստ չկա: Ես պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան երջանիկ եմ»,- արդարացել է Դեմիրալը։ 

Նշենք, որ Ավստրիայում պաշտոնապես արգելված է «գորշ գայլի» ողջույնի ժեստը։

Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ Զելենսկի
Ամենադիտված