Մարագոսին ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլն եմ նվիրել. Բորիս Մուրազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում առկա տասնյակ քաղբանտարկյալների, իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնության, ոստիկանական բեսպրեդելի (ամենաթողության), խայտառակ համակարգային կոռուպցիայի, հետընտրական կեղծիքների ֆոնին` ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը օրերս հայտարարել է, թե «ժողովրդավարության առումով Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին:
«Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- հավելել է նա: