Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված Շուշի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Ադրբեջան և օկուպացված Շուշի։
Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։
Նրա խոսքով՝ վարչապետ Վիկտոր Օրբանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Շուշա (Շուշի) քաղաքում։
«Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու տրանսպորտի, կապի և կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցումը:
Անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Հունգարիան (որպես դիտորդ), հավատարիմ են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Վարչապետ Օրբանը երկկողմ բանակցություններ կվարի նաև գործընկեր երկրների ղեկավարների հետ»,- նշել է նա։