ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստին. Bild
ՍՊՈՐՏԹուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը որակազրկվել է Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ խաղից հետո (2:1):
Այս մասին հայտնում է Bild-ը։
Հանդիպումը կայացել էր հուլիսի 2-ին։ Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։
Դուբլի հեղինակ է դարձել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստն օգտագործել է ծայրահեղ ազգայնական ժեստ։
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն որոշել է պաշտպանին որակազրկել երկու խաղով՝ մինչև Եվրո-2024-ի եզրափակիչը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կխաղա նիդերլանդների հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին։