Քրդերը ստանձնել են Թուրքիայում բանակային ճամբարի վրա իրականացված զինված հարձակման պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Թուրքիայի արևելյան հատվածում տեղակայված այդ երկրի զինված ուժերին պատկանող ճամբարի վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը։
Ինչպես հաղորդում է HPG-ն, մայիսի 1-ի առավոտյան քուրդ զինյալները հարձակվել են Հաքքարի նահանգի Չելե շրջանի Քոորդինե լեռան վրա տեղակայված ճամբարի վրա՝ 6 ուղղություններով կրակ բացելով։
Firat գործակալության տվյալներով՝ զոհվել է 6 թուրք զինծառայող։ Պատասխան կրակի արդյունքում սպանվել է 1 քուրդ զինյալ։