Մենք գիտենք, որ պետք է հիանալի խաղ ցուցադրենք հաղթանակի հասնելու համար․ շանսերը 50/50 են․ Դանիել Կարվախալը՝ Գերմանիայի դեմ խաղի մասին
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Գերմանիայի դեմ հանդիպման մասին։
«Ես հիանալի զգացողություն ունեմ։ Թիմակիցներս բոլորը հանգիստ են: Մենք գիտենք, որ պետք է հիանալի խաղ ցուցադրենք հաղթանակի հասնելու համար։ Շանսերը 50/50 են, այս խաղում որոշիչ կլինեն մանրուքները»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։