Այսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող «Սրբազան Պայքար» շարժման հավաքի ժամանակ սահմանագրագետ Վարդան Պողոսյանն իր ելույթում նշեց․
«Այսօրվա իշխանությունը, ընդհանրապես չարժեվորելով որևէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով։
Այս վարչախմբի ղեկավարն այսօր նորից վերահաստատեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ծածկելով այն շարժառիթները, որոնք դրդում են Սահմանադրությունը փոխելուն։
Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։»։