Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար». ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մեր ծանոթությունը դպրոցական տարիներից է սկսվել: Երկուսս էլ գյումրեցի ենք: Ամուսնուս մորաքրոջ աղջիկը իմ դասարանից էր: Այդ տարիներին ընկերություն կամ, ինչպես ասում են, իրար հավանել չի եղել: Շփման մեջ նա իմ ընկերուհու եղբայրն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն՝ Մկրտիչի կինը:

2004 թ.-ին Մկրտիչը գերազանցությամբ ավարտել է Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել ԵՊՀ-ի Երկրաբանության բաժինը։ «Նա Երևանում էր, ես Գյումրիում էի սովորում: Այդ ընթացքում այդքան էլ շփում չկար: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, ծառայում էր Հատուկ նշանակության զորքերում»: Ծառայության ընթացքում Մկրտիչ Վարդանյանը նշանակվել է ջոկի հրամանատար, աչքի ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ » և «ՀԲ գերազանցիկ» կրծքանշաններով, զորացրվել է սերժանտի կոչումով և սակրավորի մասնագիտությամբ։ «Զորացրվելուց հետո հանդիպեցինք, զրուցեցինք, հանդիպումները շարունակվեցին, շփումը հաճելի էր: Ու 2012 թ.-ի փետրվարին ընտանիք կազմեցինք»:

Արփինեն ասում է՝ պարտադիր ծառայությունից հետո Մկրտիչը փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, չի հաջողել, տարբեր ոլորտներում փորձել է ուժերը, արդյունքում 2011 թ.-ին, որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում՝ որպես ավագ սակրավոր։ 2012 թ.-ին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։ 2013 թ.-ին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանում: 2015 թ.ին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018 թ.-ին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում, արժանացել բարձր գնահատանքի։ 2019 և 2020 թթ. խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիա և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։

Ծառայության տարիներին 2013 թ.-ին պարգևատրվել է «Աֆղանստանի ծառայության համար», 2019 թ.-ին՝ «Անբասիր ծառայության համար», 2019 թ.ին ՌԴ-ի կողմից՝ «Սիրիայի ծառայության համար» մեդալներով: «Ամեն անգամ խաղաղապահ առաքելության մեկնելիս անհանգստանում էի: Երբ դեռ չէինք ամուսնացել, ասում էր՝ լավ մտածիր, ես սակրավոր եմ, սակրավորները մի անգամ են սխալվում, սխալվեցին, վերջ: Ես էլ ընդդիմանում էի՝ մի ասա նման բան, դու չես սխալվելու: Անընդհատ աշխատում էր ինքն իր վրա, կարդում էր, սովորում, իր աշխատանքում ամեն ինչին տիրապետում էր: Ինքն ուղղակի աշխատանքի չէր գնում, այն իր կյանքի իմաստն էր, դրանով ու դրա մեջ էր ապրում: Ինչ անում էր, պետք է լավ աներ, կատարելության էր ձգտում իր աշխատանքում, դա իր բնավորության գծերից էր:

Եվ, իրոք, իր աշխատանքում չկար մի բան, որ նա չիմանար»: 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, Մկրտիչը զորամասում էր: Տագնապ էր հայտարարված: «Իրենք Արարատում՝ Քաղցրաշենում տեղակայման վայր ունեին, խաղաղապահներին այնտեղ էին կենտրոնացրել: Հետո խմբերով մեկնել են Ղարաբաղ: Իրենց խումբը մեկնել է հոկտեմբերի 10-ին: Երբ արդեն այնտեղ էր, զանգահարում էր ընդամենը մի քանի վայրկյանով՝ ես լավ եմ, դուք լավ եղեք, ձեր մասին մտածեք»: Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 19-ին Հադրութում հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը հետ մղելու ժամանակ՝ կասեցնելով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք, մարտնչելով մինչև վերջ, մերձամարտի մեջ մտնելով թշնամու հետ։ «Երբ հոկտեմբերի 19-ին չզանգահարեց, սկզբում մտածեցի՝ գուցե անվտանգությունից ելնելով՝ հեռախոսն անջատել է:

Ինքս ինձ հուսադրում էի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել, նա պետք է վերադառնա: Հոկտեմբերի 21-ին լուրը մեզ հասավ: Միայն մեկ փամփուշտ էր դիպել նրան, թոքը ծակել: Տղաները պատմեցին՝ զրահաբաճկոնը, որ տվել են, իր հագին մի քիչ փոքր է եղել, թևատակի մասով մի քիչ բաց է մնացել, ու այդտեղից էլ փամփուշտը թոքն է վնասել: Եթե այնտեղ լիներ ֆելդշեր, առաջին օգնություն ցույց կտար, և նա կփրկվեր»: Հիմա ընտանիքներից շատերի համար սփոփանք է դարձել այն, որ տղաները զոհվելուց հետո շուտ են տուն «վերադարձել»: Մկրտիչի դեպքում էլ է այդպես: Ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ, Արփինեն ասում է՝ կարծես ողջ լիներ: Նա սիրով, զրույցը երբեմն ընդհատող հուզմունքով է պատմում ամուսնու մասին:

«Որպես մարդ՝ իր մեջ ամենաառաջինը գնահատում եմ իր պարտաճանաչությունը, ցանկացած գործ ավարտին հասցնելը, ոչ մի բան կիսատ չէր թողնում: Գնահատում էր կարգապահությունը, զինվորական գործի մեջ հատկապես: Ծնողասեր էր, իր համար ծնողների խոսքն այնքան կարևոր էր, անասելի հարգանքով էր նրանց նկատմամբ, մայրիկի հետ յուրատեսակ կապվածություն ուներ: Նույն հարգանքով նաև իմ ծնողներին է վերաբերվել: Իմ ծնողներն էլ Մկրտիչին իրենց տղայի պես են ընդունել: Որպես ամուսին՝ հոգատար էր, ուշադիր, չի եղել դեպք, երբ, ասենք, ինչ-որ կենցաղային հարցի պատճառով նեղանայինք իրարից: Հասկացող, դիմացինի դրության մեջ մտնող տեսակ էր Մկրտիչը»: Իսկ հիմա կարոտի անվերջանալ ի շրջապտույտում Արփինեի համար ուժի աղբյուր են դարձել իրենց տղան ու աղջիկը. «Իմ ապրելու իմաստն իրենք են:

Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, կարծես ես չլինեմ, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար, որ նրանք հասնեն իրենց երազանքներին այնպես, ինչպես Մկոն կցանկանար: Ուշադիր էր, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա երեխաների կրթության հարցում, այդ հարցում էլ իրեն բնորոշ կարգապահությունը կար: Երբ ազատ մի պահ էր ունենում, այդ րոպեները մեր երեխաներինն էր: Տղայիս հետ փազլ էին հավաքում, զրուցում: Տղաս հայրիկից հետո սկզբում լուռ էր, բարդ շրջան էր, բայց հիմա ազատորեն խոսում է հայրիկի մասին, ուզում է՝ պատմեմ, թե ինչ են արել միասին, թե հայրիկն ինչ է արել իր համար, կարծես նրա մասին հիշողությունները մեկտեղի: Աղջիկս այլ կերպ է կարոտում: Կարող է պահ լինի, հուզվի, լաց լինի, ուղղակի գրկի հայրիկի նկարը:

Սկզբում իրենց Եռաբլուր չէի տանում, կարծում էի, որ դա էլ կարող է այլ տրավմա դառնալ իրենց համար: Իսկ իրենք մտածում էին, որ գնում եմ, հայրիկին տեսնում և տուն գալիս, իսկ իրենց չեմ տանում: Որոշեցի, որ միասին կգնանք Եռաբլուր: Գիտեն, որ հայրիկը միշտ մեզ հետ է, և իրականում ամենադժվար ու ծանր պահերին իր օգնությունը զգում եմ: Նա միշտ ինձ հետ է: Տղաները գիտակցված մեկնել են մարտի դաշտ: Չեմ ընդունում այն միտքը, երբ ասում են, թե իրենց զոհաբերությունը, արյունն իզուր էր: Դա իզուր չի եղել: Իրենք կյանք են տվել, որ մենք ապրենք: Իսկ հիմա մեր հերթն է իրենց ապրեցնելու, որպեսզի իրենց բոլորը ճանաչեն»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», Արցախի նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները
Ամենադիտված