Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:
Հուլիսի 5-ին էլ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց հատված, որտեղ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումից հետո իրականացվում են ամրաշինական աշխատանքներ։
Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն