ԱՄՆ Անկախության օրը երկրում առնվազն 33 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 4-ին ամբողջ ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած կրակոցների և բռնության այլ ակտերի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է ABC News-ը:
Իր հերթին Chicago Sun-Times-ը հայտնել է, որ միայն Չիկագոյում կրակոցների հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 55 մարդ, նրանց թվում՝ երկու կին և 8-ամյա տղա։
Նշենք, որ անցյալ տարի այս օրը տոնի ժամանակ կրակոցների հետևանքով զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ, վիրավորվել՝ ավելի քան 60-ը: