Պուտինը Փեզեշքիանին հղած ուղերձում հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ի նպաստ տարածաշրջանային անվտանգության ու կայունության կլինի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ Թեհրանի հետ համագործակցությունը կընդլայնվի բոլոր ոլորտներում։
«Հուսով եմ՝ նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցության ընդլայնմանը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանային անվտանգության ու կայունության»,- նշված է Վլադիմիր Պուտինի ուղերձում։