Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանը մեծապես կարևորում է հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և, անկասկած, կամրապնդի դրանք. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Փեզեշքիանին հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական պատասխանատու պաշտոնում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն:
Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում:
Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
Բարեփոխիչների թևի թեկնածու Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և դարձել երկրի իններորդ նախագահը` ստանալով ավելի քան 16 միլիոն ձայն։ Նրա մրցակից, պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին հավաքել է 13,5 մլն ձայն։«Մենք մեծապես կարևորում ենք հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և անկասկած կամրապնդենք այդ հարաբերությունները։