Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր որևէ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ ազդում են նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս իրենց ներազդեցությունն են ունենում այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Եվ այս առումով հատկապես ուշագրավ է, որ, օրինակ՝ Հարավային Ասիայում առկա իրավիճակը ազդում է նաև Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են Պակիստանի հետ։ Իսկ այդ համագործակցությունն ավելի խոր դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով զորավարժություններ անցկացվեցին։

Իսկ վերջերս էլ Աստանայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են համատեղ ռազմական արտադրության հարցը։ Ու ամենավտանգավորն այն է, որ Պակիստանը ոչ միայն որոշակի չինական տեխնիկայի է տիրապետում, այլև միակ մահմեդական երկիրն է, որը միջուկային զենք ունի։ Բացի այդ, Պակիստանը բավական կուռ անվտանգային համակարգ է ստեղծել, որի արդյունքում էլ գեներալիտետը չափից ավելի մեծ ազդեցություն ունի երկրի ներքաղաքական գործընթացների վրա։

Ու պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում մշտապես քննարկումներ են ծավալվում Պակիստանի հետ փորձի փոխանակման, ինչպես նաև պակիստանյան սպառազինություններ՝ հատկապես կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Ուշագրավն այն է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել արտատարածաշրջանային պետությունների որդեգրած՝ Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ։ Պարզ է, որ արտատարածաշրջանային ուժերի անվան տակ երեք երկրներն առաջին հերթին նկատի ունեն հենց Հնդկաստանին, որը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Անկարան ու Բաքուն Քաշմիրի հակամարտության հարցում աջակցում են Իսլամաբադին՝ ընդդեմ Նյու Դելիի, Իսլամաբադն էլ իր հերթին աջակցում է Անկարային ու Բաքվին իրենց ձգտումներում։ Մյուս կողմից՝ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Հնդկաստանն էլ իր սպառազինությունների սպառման համար գնորդ գտնելու հետ մեկտեղ ձգտում է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում ուժեղանան Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակի դիրքերը։

Բայց, ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսլամաբադի համագործակցության, Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը դեռևս բարձր մակարդակի չէ։ Օրինակ՝ մինչև հիմա որևէ խոսք չկա համատեղ արտադրության կազմակերպման կամ միասնական զորավարժությունների անցկացման մասին։ Դիվանագիտական հարթության վրա ևս փոխգործակցությունն այնպիսի մակարդակի չի հասել, որ արտաքին հարթակում Հնդկաստանը կոնկրետ հանդես գա ի շահ Հայաստանի ձգտումների։ Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում։ Մյուս կարևոր պահն այն է, որ Անկարան ու Բաքուն, օգտվելով այն իրավիճակից, որ Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Չինաստանի հետ, փորձում են նաև այդ հողի վրա իրենց հարաբերությունները խորացնել Պեկինի հետ։

Իսկ Հայաստանը միայն ու միայն Արևմուտքի «պոչն է բռնել» ու բաց է թողնում Չինաստանի հետ համագործակցության հնարավորությունը։ Եվ ուշագրավ է, որ այդպես էլ ամենաբարձր մակարդակով Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներ չեն եղել, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այնինչ, Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է իր համագործակցությունը Չինաստանի հետ։ Դրա վկայությունն է նաև, որ Աստանայում Ադրբեջանի ու Չինաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթը։ Ավելին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ալիևին հրավիրեց Պեկին։ Այս համատեքստում հարկ է հաշվի առնել, որ Չինաստանն ընդամենը երկրորդական խաղացող չէ, այլ աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, որը հավակնում է մի քանի տարի հետո դառնալ խոշորագույնը։

Բացի այդ, Չինաստանից կարելի է բազմաթիվ առաջադեմ տեխնոլոգիաներ ձեռք բերել, այդ թվում՝ սպառազինություն։ Մյուս կողմից էլ՝ Պեկինի քաղաքական ազդեցությունն աշխարհում շարունակում է աճել։ Բաց եթե Հայաստանը քայլ չի անում Չինաստանին ընդառաջ գնալու հարցում, ապա դա կատարելու է հակառակորդ Ադրբեջանը։ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ Հայաստանի բարդ իրավիճակը պահանջում է բոլոր աշխարհաքաղաքական ուժերի հետ համագործակցություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ
Ամենադիտված