Կենդանակերպի որ նշաններն են սիրում մենությունը
ՖՈՏՈԿենդանակերպի նշանների մի մասն էքստրովերտներ են և սիրում են այլ մարդկանց ներկայությունը, իսկ մի մասն էլ ինտրովերտներ են և սիրում են մենությունը: Ահա այն 4 նշանները որոնք գերադասում են մենակյաց կյանքը:
Խեցգետին
Խեցգետինը գերադասում է տնային զբաղմունքները: Նա սիրում է ուրբաթ երեկոներն անց կացնել տանը գիրք կարդալով կամ էլ ֆիլմ դիտելով: Քանի որ նա իրեն միշտ չէ որ հարմարավետ է զգում անծանոթ մարդկանց շրջապատում, նա գերադասում է խուսափել մարդաշատ վայրերից:
Կույս
Կույսերը չեն սիրում հայտնվել ուշադրության կենտրոնում, նրանք չափազանց ամաչկոտ են: Ազատ ժամանակը նրանքգերադասում են անց կացնել տանը, քան դուրս գալ ընկերների հետ: Մարդիկ նրանց շատ արագ են հոգնեցնում, այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են ավելի երկար ժամանակ անց կացնել տանն իրենց նախագծերն իրականացնելու համար:
Այծեղջյուր
Այծեղջյուրը փորձում է իդեալական բալանս ստեղծել դրսի և ներսի կյանքի միջև: Այնուամենայնիվ նա սիրում է մենությունը, և այլ մարդկանց կարիքը չզգալն ավելի է ուժեղացնում այդ զգացումը: Իր հանգիստն ապահովելու համար նա գերադասում է երաժշտություն լսել կամ էլ գիրք կարդալ:
Ձկներ
Ձկները սիրում են մնալ տանը, և նրանց ընդհանրապես չի մտահոգում այն փաստը, որ ազատ օրերն անց են կացրել տանը: Նրանք այլ մարդկանց ընկերակցության կարիքը չեն զգում, ավելին՝ մենությունը նրանց հոգում հանգստություն է տարածում:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: