Գնալու եմ արդարացման ճանապարհով. Վլադիմիր Գասպարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի արդարացվի։ Նա այդ մասին հայտարարեց դատականի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Ինչ վերաբերում է իր գործը քննող դատավոր Վարդգես Սարգսյանին, ՀՀ նախկին ոստիկանապետն ասաց, որ նրա աշխատանքից գոհ է ու համարում է պրոֆեսիոնալ։ Դիտարկմանը, որ նրա գնահատականը կարող է վնասել դատավորին, Գասպարյանն արձագանքեց. «Եթե այդպես է, ապա ես ներողություն եմ խնդրում»։