Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարի խորհրդականը միաժամանակ ԱԱԾ աշխատակից է․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։

Այսպիսով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 5 խորհրդականներից Նարեկ Արաքսման-Մանուկյանը թերևս ամենաազդեցիկն է` հաշվի առնելով նրա առաջատար դիրքը։ Եվ ահա, սույն խորհրդականը, համաձայն իր ստացած եկամուտների, վարձատրվում է նաև ԱԱԾ-ից։ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նախարարությունից ստանում է տարեկան 6 մլն 250 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 2 մլն 139 հազար դրամ։

Ինչպես է 2 պետական հիմնարկում միաժամանակ աշխատում Նարեկ Արաքսման-Մանուկյանը` դժվար է պատկերացնել, քանզի դա ոչ միայն օրենքն է արգելում, այլև տարածությունը և ժամանակը։

Նարեկ Արաքսման-Մանուկյանի անունը հանրությանը հայտնի դարձավ լրագրողի` ԱԱԾ-ում հավաքագրելու փաստից հետո։ Հիշեցնենք, որ 2014-ին Հրայր Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը պահանջում է լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար` սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ «հետևանքներ»:

«Ո՞նց ես պատկերացնում` պետությանը «չէ» ասողը հետո այդ պետության մեջ ի՞նչ է անելու, ո՞նց է ապրելու»,- հարցրել էր ԱԱԾ-ականը Մանուկյանին՝ հայտնելով, որ վերջինս վաղուց է եղել իրենց տեսադաշտում։

 

ԱԱԾ-ականը նաև ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում՝ «հետևանքներն» իրենց վրա կարող են զգալ նաև Մանուկյանի հարազատները։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մանրամասներ իմանալ, թե ինչպես է նախարարի խորհրդականը, բացի ԿԳՄՍՆ-ից, աշխատանքի վարձատրություն ստացել նաև ԱԱԾ-ից։ Նախարարությունից հորդորեցին լիարժեք պատասխանի համար հարցում ուղարկել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովը նկատել է այս անհամատեղելիությունը, թե ոչ` չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ որոշ պաշտոնյաների սխալների վրա շարունակ աչք է փակվում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 11․ 07․ 24 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա
Ամենադիտված