ՌԴ-ն Նավալնիի այրուն ներառել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում
ԻՐԱՎՈՒՆՔՌդ իշխանություններն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային, ներառել են «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։
Օրենքի համաձայն՝ բանկերը սառեցնում են այս ցուցակում ընդգրկված անձանց դրամական միջոցները և դադարեցնում ծառայությունների մատուցումը։
Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Բասմանի դատարանը, ծայրահեղականության մեղադրանքով, երկու ամսով հեռակա ձերբակալել է Յուլյա Նավալնայային, որն այժմ արտերկրում է ապրում։ Նա հետախուզման մեջ է։ Նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։
Ինքը՝ Նավալնայան, մեկնաբանելով ձերբակալության որոշումը, սուր քննադատել է ՌԴ նախագահին՝ նրան անվանելով «մարդասպան և ռազմական հանցագործ»։