Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում՝ համատեղ ջանքերի և նոր նախաձեռնությունների միջոցով»,- նշել է Միրզոյանը:
Արտգործնախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ նշված է, որ երկու երկրները կառուցել են ամուր համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության մեջ ունեցած ներդրման և Հայաստան-Սլովենիա-Եվրամիություն ավելի սերտ գործընկերության տեսլականի վրա: