Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ղազախստան՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օր, ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորրեսթի օր, Չերնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի օր (հանգուցյալներին հիշելու):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1933– վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:

1936– ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:

1987– ծնվել է հայ երգչուհի Եվա Ռիվասը, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում իր «Apricot Stone» երգով։

2002- վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:

2005-Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

2006-Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները թուրքական Ջեյհան նավահանգստում հանդիսավորությամբ բացել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: 

 2008-Մեկնարկել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը:

2012- Երևան քաղաքում սկսվել են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ` մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:

2013-Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի  վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին, տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ է զոհվել:

2014-Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:

2019- Բուսաբանական այգում բռնկվել է հրդեհը: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

2020-գրեթե պատերազմական դրություն է ստեղծվել Տավուշի մարզի հարավ-արևելյան սահմանին։ Նախորդ օրվա մի քանի հարձակումից ու կորուստներով հետ շպրտվելուց հետո ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի հրետակոծության։ Հակառակորդն արկակոծել է նաև Չինարի գյուղը։

-Արտահերթ նիստում կառավարությունը որոշում է կայացրել 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

2022-արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1249-թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:

1665 –ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:

1728 –ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է նավագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող նեղուցը՝ Բերինգի նեղուցը:

1772-անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունն արևմուտքից արևելք:

1790 – իր տպագրված «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի պատճառով ձերբակալվել և Պետրոպավլոսկյան բանտ է ուղարկվել Ալեքսանդր Ռադիշչևը:

1793 –սպանվել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Մարատը:

1841– Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվել է համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվել է ռազմական նավերի շարժը:

1896-վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկ, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:

1897- Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:

1908-Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:

1923– տեղադրվել է Հոլիվուդի առաջին նշանը` HOLLYWOOD մեծադիր տառերը:

1930– Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:

1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:

1942- ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ Բելառուսական ճակատն ազատագրել է Վիլնյուսը գերմանա-ֆաշիստական զորքերից:

1944-ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ ռուբիկ-կուբիկի ստեղծող էրնյո Ռուբիկը:

1947- Փարիզում եվրոպական արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի Եվրոպայի վերկանգնման պլանը:

1956 –իսրաելական Խայֆա քաղաքում դրվել է  «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որն առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:  

1962 – Կիրովի գործարանը թողարկել է իր առաջին անիվային К-700 «Կիրովեց» տրակտորը:

1990 –Պամիրում գտնվող Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:

1993 –Տաջիկստանի սահմանին  տեղակայված Մոսկովյան սահմանապահ ջոկատի 12-րդ հենակետի 25 սահմանապահներ զոհվել են մարտի ընթացքում: 

2018 –Ժնևում նորզելլանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ:

2021 — հրդեհ է բռնկվել Իրաքի Իմամ Հուսեյնի անվան կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, որի արդյունքում ավելի քան 60 մարդ է զոհվել:

Կ. Խաչիկյան

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված