Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան (Ազատություն)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ազատություն».- Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրությունների օրը Դուք ասել էիք, թե անկախ այն հանգամանքից՝ ովքեր կլինեն իշխանության ղեկին Իրանում և Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականությունը չի փոխվի․ Թեհրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։
Կխնդրեմ փակագծեր բացեք, ի՞նչ է սա նշանակում՝ կոնկրետ քայլերի տեսքով։
Սոբհանի․ - Սա փակագծեր չունի, և ամենի ինչ շատ հստակ է․ մեր մեծարգո նախագահը, պարոն Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, շատ հստակ ասաց, որ հստակ դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք հստակ դեմ ենք աշխարհքաղաքական փոփոխություններին։ Բոլորը պետք է հարգեն միջազգային օրենքները։ Առավել ի՞նչ փակագծեր բացեմ։
«Ազատություն»․ - Առավել հստակեցնեմ, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսա իրականացնել Հայաստանի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։
Սոբհանի. - Տեսեք, Դուք մի վարկած եք առաջ քաշում և դրա մասին հարց տալիս, նախկինում էլ մի քանի անգամ ինձ այդ հարցը տվել են, և ես ասել եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Մենք առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայնությունը։ Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արադրացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում։ Այն վարկածը, որ Դուք ներկայացրեցիք, եթե դա տեղի ունենա, բնականաբար, միջազգային հանրությունը բացասկան կվերաբերվի դրան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։