Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին «լարվածության վերացման» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին «լարվածության վերացման» մասին՝ որոշ ժամանակ առաջ իրավիճակի զգալի սրացումից հետո, որին բելառուսական կողմը ստիպված եղավ արձագանքել։
Դրա մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հարավային օպերատիվ ուղղությամբ երկրի ռազմական անվտանգության ապահովման հարցերով Լունինեց շրջանում անցկացված հանդիպմանը, հայտնել է БЕЛТА-ն։
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի ԶՈՒ-ի որոշակի աշխատանքից հետո ուկրաինացիները դուրս են բերել իրենց զինված ուժերը և օժանդակ զորքերը բելառուսա-ուկրաինական սահմանային գոտուց։
«Ներկա պահին մենք ուկրաինացիների հետ որևէ բարդություն չունենք, և հուսով եմ՝ այսուհետև չեն լինի», - ընդգծել է Բելառուսի նախագահը։