Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018 թ. Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018 թ. իրադարձություններից հետո Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է ռուսաստանյան առաջատար «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում։ Ըստ թերթի, Կարապետյանը երեք տարի եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի պաշտոնները։

Գեներալ-մայորը պատմել է Փաշինյանի հետ աշխատանքի մասին, նշել, որ սկզբնական փուլում նա լսում էր խորհուրդներն ու հանձնարարականները։ «Օրինակ, 2018-2021 թթ. նա չէր համարձակվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէր խոսում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո, ցավոք, դիրքորոշումները փոխվեցին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Գեներալ-մայորը նշել է, որ դեռ 2018 թ. է կանխատեսել, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ է լինելու, որտեղ Հայաստանը պարտվելու է։ «Ինչի՞ վրա էի հիմնվում։ Վիճակագրությունն ու բաց տվյալները բավարար էին։ 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի, հարևան երկրում ապրում էր 6 մլն մարդ։ Երկու հանրապետություններն էլ բյուջե և բանակային ստրուկտուրաներ չունեին։ Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել՝ շնորհիվ ծագումով հայ խորհրդային սպաների, հաղթեցինք։ 30 տարի անց Հայաստանում 2,5 մլն մարդ էր մնացել, Ադրբեջանը հասել էր 10 միլիոնի։ Բյուջեներն ու զինված ուժերն անհամեմատելի էին։ Նրանց բանակը հասել էր 150 հազարի՝ 800 հազար ռեզերվով, մեր ցուցանիշները՝ անգամներ պակաս էին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ի՞նչ էր արվում՝ իրավիճակը բեկելու համար, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե առաջարկել է օգնություն հայցել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից, բայց իր առաջարկն արձագանք չի ստացել։ «Ողբերգությունն այն էր, որ կառավարող թիմի մեծ մասը թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքները։ Բավարար է ասել, որ նրանցից գրեթե ոչ ոք բանակում չէր ծառայել»,- պատմել է Կարապետյանը՝ հավելել, թե զինվորականությունը բավական լավ է գործել, հնարավորությունների սահմաններում մաքառել, բայց քաղաքական ղեկավարության գործողություններն աղետի են հանգեցրել։ Ավելին, ըստ պաշտպանության նախկին նախարարի, առաջարկել է պատերազմից հետո Հայաստան-Ռուսաստան հատուկ գործակցություն սկսել՝ զինված ուժերը կարգի բերելու համար, բայց Փաշինյանի թիմը ոչինչ չի արել։ Արշակ Կարապետյանը նաև նշել է, թե զինվորականներին մեղավոր կարգելուց հետո Փաշինյանի թիմը որոշեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Խոսելով 2023 թ. իրադարձությունների մասին՝ գեներալ-մայորը նշել է, թե սեպտեմբերին ևս մեկ սխալ եղավ, Ղարաբաղը հանձնեցին գործնականում առանց կռվի, թեև դիմադրելու բոլոր պայմանները կային։ Միայն սպառազինություն Արցախում կար 5 միլիարդ դոլարի չափով։ «Կրկին մենք տեսանք քաղաքական ղեկավարության կաթվածը»,- ասել է Կարապետյանը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նշել, թե ինքն էլ բազմիցս քննադատել է այդ կառույցին, բայց ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին կարող են դուրս թողնել ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից։ «Մասնակից երկրներն առանց մեզ յոլա կգնան, իսկ ո՞ւր ենք մենք տեղավորելու մեր ծիրանն ու կոնյակը։ Այդ գնորդներին գտնելը բարդ է»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով, այլ ռազմական դաշնակիցներ գտնելն էլ բարդ է, ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ նոր պատերազմը հնարավոր է։ «Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում է ցամաքային կապը Նաիջևանի հետ, որ ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ։ Այդ ծրագրի իրագործումը ցավոտ կհարվածի Ադրբեջանին։ Հայաստանը Բուֆեր է, անգամ երաշխավոր Ադրբեջանի գոյության համար»,- նշել է Կարապետյանը։

ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են 
Ամենադիտված