Կազան հանգստի մեկնող ընտանիքը վթարվել է․ կա 2 զոհ 3 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի օր առաջ, Մ-7 «Վոլգա» ավտոճանապարհի 1139-րդ կմ-ում տեղի ունեցավ սարսափելի դժբախտություն՝ մահաբեր վթարի մեջ ընկավ ամբողջ ընտանիք։ «Kia Rio» անձնական ավտոմեքենան անցել է հակառակ երթևեկող գոտի և բախվել «Man» բեռնատարի հետ։ Արդյունքում մահացել են 36-ամյա վարորդը և նրա 8-ամյա դուստրը։
Մնացած ուղևորները՝ 42-ամյա կինը և երկու երեխաները՝ 2 և 12 տարեկան, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մեղադրում են վարորդին, ինչը նրա հարազատները կտրականապես չեն ընդունում։
Հանգստանալու էին գնում Կազան։ Մեքենան վերածվել էր մետաղի կույտի։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վարկածով՝ այդ գիշեր «Kia» մեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով բախվել է ցանկապատին և դուրս եկել հակառակ երթևեկող գոտի։
Այդ պահին այնտեղով անցնում էր «Man» բեռնատարը, որի հետ էլ բախվել է Ֆարիտը։
- Հուլիսի 9-ին, ժամը 00։39-ին, Մ-7 «Վոլգա» ավտոճանապարհի 1139-րդ կմ-ում, ճանապարհաշինական աշխատանքների վայրում, 36-ամյա «Kia» մեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, չի ընտրել անվտանգ արագություն, վերադասավորման ժամանակ հարվածել է ճանապարհային ցանկապատին, դուրս եկել հակառակ գոտի և բախվել բեռնատար «Man» մեքենային, - պաշտոնական հաղորդագրությունում նշել է Ռուսաստանի ՆԳՆ Ակտանիշի շրջանի ԳԱԻ բաժնի պետ Ռենատ Շամսիևը։
Բացի մահացած հորից և դստերից, վթարում ծանր վնասվածքներ են ստացել Ֆարիտի կինը՝ Էլվիրան, և երկու անչափահաս երեխաները։ Նրանց մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Ընտանիքի մոր մոտ վնասված են ներքին օրգանները։ 12-ամյա դստեր մոտ կոտրված են ակնախոռոչը, ծնոտը և ազդրը։
2-ամյա որդու վնասվածքների բնույթը դեռևս պարզ չէ։
Նրանք բոլորը վնասվածքներ ունեն և կարիք ունեն երկարատև և ծախսատար բուժման։