Ալեն Դելոնը հայտարարել է կինոյում կարիերան ավարտելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը: «Սա կլինի իմ վերջին ֆիլմը, որտեղ ես մարմնավորելու եմ բռնցքամարտիկի, ով չի ցանկանում մասն ակցել հերթական մենամարտին»,-հայտարարել է 81-ամյա դերասանը:
Դելոնը հեռուստաէկրաններին չէր հայտնվել 2008 թվականից: Կինոյում նկարահանվելուց զատ դերասանն աշխատել է նաեւ թատրոնում եւ սերիալներում: