Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«...Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում: Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

Բայց թիվը՝ դեռ իր հերթին: Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում... Այն «նախկինների» ժամանակվա Փաշինյանը ասում էր. «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը որոշել է «հակառակ կողմից կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին «սուր-սուր» արտահայտվում էր: Դե, ոստիկանապետությունն արդեն ավելի քան իրագործել է: Ոստիկանապետության պադավատապետացումն ընթացքի մեջ է ու նոր բարձունքներ է գրավում, այդ թվում՝ հարկատուների միջոցները մսխելու իմաստով: Ի դեպ, ընդդիմադիր «աշխատող» Փաշինյանը ժամանակին մի այդպիսի կարգախոս էլ ուներ՝ «ոչ Հայաստանի ադրբեջանականացմանը»:

Արդեն պարզ է, թե ինչ աղետի մասին է դա վկայում: Բայց շարունակենք այս «պադավատապետության» դիտարկումները: Նույն փաշինյանական կարկառունները դեռևս 2018-ին լիաբերան հայտարարում էին ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու մասին, այլև «հեղափոխական» գաղափարներ էին առաջ մղում, թե մի քանի հատ «պադավատ» կարելի է թողնել, մյուսները թող տաքսիներով գործի գնան: Հայտարարում էին, թե նախատեսում են 90 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Կառավարության վերջին նիստի որոշումն ու միլիարդից ավելի հատկացում անելը վկայում են, թե ինչ «կրճատել» են «կրճատել»: Դե, «պադավատը», պետք է ենթադրել, շատ ավելի հրատապ, կենսական խնդիր է, դա հո թոշա՞կ չէ, որ 2 տարին մեկ մի 3000 դրամով բարձրացնեն կամ չբարձրացնեն: Պադավատը, դա... պադավա՜տ է (փաշինյանական ոճով ասած): Ու եթե միայն դա լիներ: Փաշինյանի կառավարությունը, առհասարակ քպական իշխանությունը, չնայած պաշտոնավարում է 6 տարի, բայց արդեն հասցրել է տալ-անցնել իր նախորդներին՝ պետական միջոցների հաշվին օտարերկրյա ճամփորդությունների, վոյաժների, շրջագայությունների հարցերում: Դե, պարգևավճարների մասին լռում ենք:

Ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ պետական միջոցների հաշվին շրջագայելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ֆռֆռալու, ալամ-աշխարհ պտույտ գալու համար: Էլի թող ճամփորդեին, բայց դրանից գոնե ինչ-որ օգուտ լիներ երկրին, պետությանը, պետության անվտանգության ապահովմանը: Չէ, միայն վնաս է: Կամ զուտ տուրիստ են գնում, կամ գնում են՝ թշնամիներին որևէ բան հանձնելու կամ հանձնել խոստանալու հետ կապված, կամ էլ՝ իշխանության հաճույքները վայելելու: Հատկանշական է, որ դա անում են նրանք, առաջին հերթին՝ Փաշինյանը, որ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում առ այն, թե իշխանության լինելը տառապանք է, չարչարանք է, այլ ոչ թե վայելք: Դե, սա արդեն «ինչ ասում է, դուք հակառակը հասկացեք» դրսևորումների շարքից է: Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ չեն հեռանում: Դե, պատասխանատվության վախը հասկանալի է, դա՝ իր հերթին: Բայց իշխանության տված վայելքները երևի ուրիշ քաղցրություն ունեն քպականների համար: Այս ամենը թողնեն ու վերադառնան իրենց «կոտրված տաշտակի՞ն»: Այն էլ՝ լավագույն դեպքում: Նրանք հո իրենց անցյալը չեն մոռացել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը Իրկուտսկում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջըԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազելՓաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածինԱրցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Փորձագետ. Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ից սպառնալիքների մասին տագնապալի են  Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է  Ադրբեջանը մի շարք երկրների հետ ռազմական համաձայնագրեր կստորագրիԳրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակը Ո՞ւմ համար է աշխատում Հայաստանի սահմանադրական դատարանը. «օկուպացիայի վավերացում»Հայաստանում սպասում են «վրացական մայդանին»Ալիևն ու դե ֆակտո խաղաղությունը. արդյո՞ք ադրբեջանցիները պատերազմ են ուզումՀայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձելՈչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ»
Ամենադիտված