Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Բուդապեշտում ընթացող մրցաշարի երկրորդ փուլ
ՍՊՈՐՏՀայազգի թենիսիստուհի, աշխարհի 75-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Բուդապեշտում (Հունգարիա) կայացած WTA-250 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է առաջին շրջանի արգելքը: Այս մասին գրում է «Чемпионат»-ը։
Ավանեսյանը 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 56-րդ ռակետ Մագդալենա Ֆրանսին (Լեհաստան):
Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե։
Երկրորդ փուլում Ավանեսյանի մրցակիցը կլինի իսպանուհի Ռեբեկա Մասարովայի և հունգարացի Նատալյա Սաբանինի հանդիպման հաղթողը։
Նշենք, որ Բուդապեշտի մրցաշարն անցկացվում է գրունտային կորտերում հուլիսի 15-21-ը: Մրցաշարի գործող չեմպիոնը Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Տիմոֆեևան է: