Մեքսիկացին հրաշագործ-կրծկալ է ստեղծել
ՎԻԴԵՈՄեքսիկացի ուսանող Խուլիան Ռիոս Կանտուն կրծկալ Է ստեղծել, որն ունակ Է ախտորոշել կրծքի քաղցկեղը: Դրա համար նա արժանացել Է Global Student Entrepreneur Awards (GSEA) մրցանակի, հաղորդում է Highsnobiety-ն:
Երիտասարդ գյուտարարի խոսքով՝ մոդելի ստեղծմանն իրեն ոգեշնչել Է մայրը, որը երկար ժամանակ պայքարում Էր հիվանդության դեմ և ենթարկվել Է երկկողմ մաստեկտոմիայի (կաթնագեղձերի հեռացում):
Սարքն ստացել Է EVA անվանումը, այն հանդերձված Է 200 սենսորներով, որոնք որոշում են ջերմաստիճանը, ինչպես նաև գնահատում կրծքի ձևի և քաշի փոփոխությունը: Բոլոր տվյալները փոխանցվում են սոցիալական ծրագրին, որը նախազգուշացնում Է վտանգավոր ախտանշանների մասին: