Էրիկ Գասպարյանը դարձել է կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Նույն մրցաշարում 7.5 միավորով 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը։
«Մրցանակակիրների շարքում է նաև վարպետի թեկնածու Նարեկ Ղիմոյանը, որը 7 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը»,– նշված է կայքում։
Հայաստանը ներկայացնող մարզիկները աչքի են ընկել նաև մինչև 14 տարեկան պատանիների պայքարում։ 6.5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Մանվել Առաքելյանը:
Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը։