4,9 մագնիտուդ երկրաշարժ՝ Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Քերման նահանգի Շահդադ և Սիրահ շրջաններում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։