Համաշխարհային բանկը՝ Հայաստանի տնտեսական վիճակի մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը:
Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել է մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)՝ ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել են 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացել են` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
Մայիսին շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին` հանրագումարային բյուջեն պահպանել է հավասարակշռությունը:
Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել է մայիսին: