Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար:

Այս մասին Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

- Սերգեյ Պավլովիչ, սկզբի համար պարզաբանենք՝ ինչով է պայմանավորված Հայաստանի հարավում դիվանագիտական հաստատություն բացելու նախաձեռնությունը։
 
- Հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած և պահանջված։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում ՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։
 
Մենք այժմ հետագա քայլեր ենք ակնկալում նաև հայ գործընկերներից՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում մենք ունենք մեկ գլխավոր հյուպատոսություն՝ Գյումրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում՝ չհաշված երկու գրասենյակները Նովոսիբիրսկում և Վլադիկավկազում, ինչպես նաև վեց պատվավոր հյուպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։
Ռուսաստանը տրամադրված է ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ներկայությունը բարեկամ երկրներում և բացել նոր դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ այն պետություններում, որոնք տեղակայված են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետությունների թվում է, իհարկե, նաև Հայաստանը։
 
- Այժմ ի՞նչ փուլում է հյուպատոսություն բացելու աշխատանքը։
 
- Այնտեղ արդեն անցյալ տարվանից աշխատում է Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջատար խումբը՝ գլխավոր հյուպատոսություն բացելու համար։ Դրա կազմում ընդգրկված դիվանագետներն աշխատանքային ամուր կապեր են հաստատել Սյունիքի մարզպետարանի և առանցքային քաղաքների քաղաքապետների, գիտական և կրթական շրջանակների, հասարակական կազմակերպությունների հետ: Տեղի բնակիչներն անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում խմբի կողմից անցկացվող մարդասիրական միջոցառումների նկատմամբ։
 
Դրանց թվում են երեխաներին նվերներ բաժանելը, դպրոցականների համար ռուսերեն շարադրությունների մրցույթը, արվեստի տեղական քոլեջում, երկրագիտական և պատմական թանգարաններում մշակութային ակցիաները, հյուպատոսական հարցերով բնակչության համար սեմինարները: Նման զգայուն տարածաշրջանում դիվանագիտական ներկայության ընդլայնումը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի նվազեցնել Հարավային Կովկասի կոնֆլիկտային ներուժը, որը պահպանվում և մշտապես սնվում է արտաքին խաղացողների կողմից:
 
Այս գործում մենք ունենք համախոհներ․ 2022 թ-ից այստեղ գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ աշխատանքային կապեր են հաստատվել, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները հսկող ՌԴ սահմանապահների հետ միասին լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում:
 
Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումը, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, պետք է անդրադառնա Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ո՞ր ոլորտներում և ուղղություններով կարելի է ակնկալել առավել շոշափելի օգուտներ:
 
- Իսկապես, Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ ձևաչափում: Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։
 
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար: Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրավվածության մասին հայտարարել է նաև Եվրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերություններ և տեղական մասնակցությամբ կառույցներ։
 
Մանրամասները՝ սկզբանղբյուրում
«Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված