Նոր Նորքում կարկուտ է տեղացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPanorama.am-ը գրում է.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մի քանի րոպե ուժեղ կարկուտ է տեղացել: Բնակիչները խմբագրության են տրամադրել սիրողական արված տեսանյութ և լուսանկարներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ մայիսի 07-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: