Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրոհել են Նախիջևանի վրա․ պատմության այս օրը (18 հուլիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսպանիա՝ Աշխատանքի օր, ԱՄՆ՝ Հոդ-դոգի օր, Ուրուգվայ՝ Սահմանադրության օր, Ֆրանսիա՝ Սուրբ Առնուլֆի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի ծառայության տնտեսական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1316– Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:
1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:
1897 – ծնվել է լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Եղիա Չուբարը:
1918- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրոհել են Նախիջևանի վրա, Անդրանիկը չկարողանալով դիմանալ ճնշմանը նահանջել է դեպի Զանգեզուր։
1921– Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին:
1938– վախճանվել է նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ Վահան Թոթովենցը:
1938– ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։
1959 –Երևանում Կլիմենտ Վորոշիլովը ՀԽՍՀ-ին է հանձնել Լենինի շքանշան:
1988- ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հատուկ նիստում որոշում է ընդունել Լեռնային ղարաբաղի կարգավիճակը չփոխել: Երևան են մտցվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: «Ղարաբաղ» կոմիտեն հայտարարել է համազգային կազմակերպության ստեղծելու անհարաժեշտության մասին, որը հետագայում անվանվել է ՀՀՇ:
1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զենիթային ЗУ-23-2 համակարգով խփվել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկը, որը փորձել է ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային դիվիզիոնը: Խփված օդանավի օդաչուն Աֆղանստանում կռված ռուս գնապետ է եղել:
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։
2012-Ոստիկանությունը երևանաբնակ, 54-ամյա Սերոբ Բոզոյանին մեղավոր է ճանաչել մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունների գործում:
2013-Երևանում 50 դրամով բարձրացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը:
2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում երեկոյան ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի է ունեցել բախում:
2019- Իջևանում, փայտի գների հետ սկսված ցույցերի հետ կապված, գիշերը սկսվել է ոստիկանական գործողություն, մոտ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
390 մ.թ.ա. –կելտերի առաջնորդ Բրեննը ջախջախել է հռոմեացիներին Ալին գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:
64 – Հին Հռոմում սկսվել է պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:
1325 –Տեսկակո կղզու կենտրոնում ստեղծվել է ացտեկների կայսրության մայրաքաղաք Տենոչտիտլանը:
1610-վախճանվել է իտալացի նկարիչ, եվրոպական ռեալիստական նկարչության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն:
1708-սպանվել է գյուղացիական ապստամբության առաջնորդ, Դոնի կազակների ատաման Կոնդրատի Բուլավինը:
1770 –Լարգա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ռումյանցևի ղեկավարած ռուսական բանակը հաղթել է թուրքերին:
1830 –Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում հավաքված ազգային կոնգրեսն ընդունել է սահմանադրությունը, որով երկիրը դարձել է հանրապետություն:
1872 –Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվել է փակ գաղտնի քվեարկություն:
1883 –ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Լև Կամենևը:
1898 – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց են ներկայացրել այն մասին, որ ուրանից բացի գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր:
1918– ծնվել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան:
1918-լույս է տեսել «Մոսկովյան պրավդա» թերթի առաջին համարը:
1921-ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետը և Կամիլ Գերենն առաջին անգամ երեխային պատվաստել են տուբերկուլյոզի դեմ (ԲՑԺ պատվաստում):
-ԽՍՀՄ կառավարությունը կոչ է արել օգնել Պովոլժյեի սովյալներին:
1925-տեղի է ունեցել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքի առաջին տպագրությունը:
1932-Թուրքիան դարձել է ազգերի լիգայի 56-րդ անդամը:
1936-սկսվել է Ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջին առաջնությունը:
1942-Լադոգա լճի հատակով խողովակաշար է անց կացվել, որով վառելիք է մատակարարվել շրջափակված Լենինգրադին:
1947-Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդը ստորագրել է հրաման, ըստ որի Բրիտանական Հնդկաստանը անկախություն է ստացել:
1962 –Պերուում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:
1968-Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը ստեղծել են «Intel» ընկերությունը:
1986 –ԱՄՆ-ում էկրան է բարձրացել «Ուրիշները» ֆիլմը:
1994- «Հզբոլլահը» պայթեցրել է Բուենես –Այրեսի հրեական կենտրոնը, որի արդյունքում զոհվել են 86 մարդ:
1999– Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվել է Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանոն, Պրոսպերոն և Սետեբոսը:
2000-Լոնդոնում բացվել է Ջոն Լենոնի հուշարձանը:
2011- տիեզերք է ուղարկվել «Ռադիոաստրոն» տիեզերական աստղադիտարանը:
Կ. Խաչիկյան