Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ՝ ԵՄ օրենսդիրների քվեարկությունից հետո:
Այս մասին հայտնում է CNN-ը։
Փակ գաղտնի քվեարկության ընթացքում ֆոն դեր Լեյենը վերընտրվել է 401 կողմ, 284 դեմ ձայներով։ Նրան անհրաժեշտ էր ավելի քան 360 քվե՝ 720 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար:
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս ֆոն դեր Լեյենը խոստացել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների և արդյունաբերության մեջ, ստեղծել նոր «Եվրոպական պաշտպանական միություն» և պահպանել մայրցամաքի կանաչ անցման ընթացքը: