Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից չոր դուրս կգան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Սեւանի թերակղզում երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որի ժամանակ սպանվել է Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ, 3 երեխայի հայր Արսեն Աֆիյանը, եւ 2 անձ վիրավորվել, տարբեր վարկածներ են պտտվում։

Դեպքի վայրը «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցի ռեստորանն է, որին մոտ աղբյուրը «Հրապարակին» որոշ մանրամասներ փոխանցեց։ Ըստ մի վարկածի՝ ռեստորանի այցելուների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ սեղաններից մեկի մոտ նստածներն անհարգալից են խոսել մատուցողի հետ։ Մատուցողը «խելոք ու համեստ» տղամարդ է եղել, ով մոտեցել է սեղանին՝ իր աշխատանքը կատարելու։

Սեղանի մոտ նստած են եղել Արսեն Աֆիյանը, ով ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր, նրա հորեղբորորդին՝ Էդգար անունով, եւ ընկերը՝ նախկին ճանապարհային ոստիկան, «Բոհեմիան ռեզորթի» անվտանգության աշխատակից Աղասի Ալոյանը։ Նրանք ծաղրել են մատուցողին, սկսել բարձր ձայնով ծիծաղել։
Մյուս սեղանի մոտ նստածների թվում եղել են նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը, եւ կարատեի բազմակի չեմպիոն՝ 40-ամյա Միսաք Փաշիկյանը, ով այս տարվա փետրվարից հետախուզման մեջ է։ Նրան 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով եւ խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել եւ հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: Դատաքննություն է ընթացել, եւ, ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության, «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.02.2024 թվականին»: Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատին, դատարանը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, եւ նա «հայտնաբերվել» է երեկ` տեղի ունեցած ողբերգությունից հետո:  «Դե, ավտարիտետ տղերք են, պարզ ա, իրանց էդ պահը դուր չէր կարա գալ, որ մատուցողին ձեռ են առնում, մոտեցել են, որ կարգի հրավիրեն, ու սկսվել է»,- պատմում է մեր աղբյուրը։

Ըստ մեկ այլ վարկածի, որը շրջանառվում է Սեւան քաղաքում, վեճը ծագել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով։ Սեղանից սեղան իրար սաստել են, ապա լեզվակռիվ է սկսվել, հետո՝ ծեծկռտուք, եւ կրակոցներ են հնչել, որից հետո Արսեն Աֆիյանը որովայնի շրջանում վիրավորված վիճակում մեքենան վարելով՝ հասել է Սեւան քաղաք։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել։ Արսենին եւ Էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:

Կողմերից ո՞ր մեկն է առաջինը կրակել, եւ արդյո՞ք երկուսն էլ զինված են եղել։ ՔԿ-ից պատասխանում են․ «Երկու ատրճանակ է հայտնաբերվել, քննություն է իրականացվում՝ պարզելու, թե դրանք ովքեր են կրել եւ կիրառել»։ Քրեական վարույթ է նախաձեռնված ՔՕ 44-155՝ «Սպանության փորձ», 297՝ «Խուլիգանություն», եւ 335՝ «Հրազենի․․․ ապօրինի շրջանառություն» հոդվածներով։ Լյովա Բանդուրյանն ու Միսաք Փաշիկյանը ձերբակալված են։
Ապօրինի զենք պահելու կասկածանքով անցյալ տարի նույն Միսաք Փաշիկյանը եւ Նորատուսցի Ալիկը հատուկ օպերացիայի շրջանակում բերման էին ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցից՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից։ Ուշագրավ է, որ հետախուզման մեջ գտնվող Փաշիկյանն այնքան ինքնավստահ է եղել, որ ոչ միայն ազատ պտտվել է Սեւանի հանգստյան վայրերով, այլեւ ռիսկով նոր քրեական պատմության մեջ է ընկել, որից հետո միայն «հայտնաբերվել» է։

Ինչ վերաբերում է Բանդուրյան եղբայրներին, ապա հանրային վայրերում կրակելը նրանց ընտանեկան ավանդույթներից է։ Նորատուսցի Բանդուրյանները՝ Արա եւ Ալիկ, տասնյակ տարիներ Գեղարքունիքի մարզում անպատիժ հանցագործություններ են կատարում, ապա ազատ արձակվում։ Անցյալ տարի էլ՝ հոկտեմբերի 13-ին, Արա Բանդուրյանը «Հուկման» գիշերային ակումբում էր կրակ բացել պատերի վրա, այնպես, որ իրավապահները ստիպված են եղել քանդել ակումբի պատերը՝ պարկուճները հանելու համար։

Բանդուրյանների մասնակցությամբ այլ աղմկոտ քրեական պատմություններ էլ են եղել, բայց նրանք ջրից միշտ չոր են դուրս եկել, քանի որ կարողացել են լեզու գտնել ե՛ւ հին, ե՛ւ նոր իշխանությունների հետ։ Գեղարքունիքում պատմում են, որ հիմա էլ ՔՊ-ականներն են նրանց հովանավորում։ Մասնավորապես, Չաղ Ռուստամը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, որոնց միջնորդությամբ 2018 թվականի հուլիսին, դեռ մինչեւ արդարացման դատավճիռը, Նորատուսցուն ազատեցին կալանքից։ Սասուն Միքայելյանն այն ժամանակ հայտարարեց, որ չի ճանաչել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկին, ուղղակի նա հիվանդ էր, իսկ հիվանդ մարդուն դժվար է կալանքի տակ մնալը։ «Ինչի՞ եք շինել հայոց հարց»,- հարցին հարցով էր պատասխանել Սասուն Միքայելյանը։ Հայկ Սարգսյանը հերքում է։ «Նշված անձանց չեմ ճանաչում, երբեւէ տեսած, հանդիպած չկամ, երբեւէ չեմ առնչվել: Բացի դրանից, որ չեմ ճանաչում, Հայաստանում հովանավորչության էջը փակ է»։

Այնպես որ, զարմանալի չէ, որ Սեւանում մարդիկ վստահ են՝ Բանդուրյաններին նորից կներեն։

Հիշեցնենք․ 2016 թվականին Ալիկ Բանդուրյանը ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած Գեւորգ Ավետիսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի գործով, ապա, 2 տարի հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին արդարացվեց եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ հայտարարելով, որ Գասպարյան Վովայի պատվերը չեղավ։ Մի 20 տարի առաջ Գավառում Բանդուրյաններն ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, մեկին դանակահարել էին, որը մահացել էր։ Մի տասը տարի առաջ էլ նրանք հետախուզման մեջ էին Ֆրանսիայի քրեական մարմինների կողմից՝ անձի առեւանգում կազմակերպելու համար։
Այնպես որ՝ կրիմինալը շարունակում է ծաղկել մեր երկրում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը Իրկուտսկում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջըԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազելՓաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածինԱրցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Փորձագետ. Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ից սպառնալիքների մասին տագնապալի են  Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է  Ադրբեջանը մի շարք երկրների հետ ռազմական համաձայնագրեր կստորագրիԳրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակը Ո՞ւմ համար է աշխատում Հայաստանի սահմանադրական դատարանը. «օկուպացիայի վավերացում»Հայաստանում սպասում են «վրացական մայդանին»Ալիևն ու դե ֆակտո խաղաղությունը. արդյո՞ք ադրբեջանցիները պատերազմ են ուզումՀայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձելՈչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ»«Հայաստանում մտադիր են ստորագրություններ հավաքել ԵՄ-ին անդամակցելու համար. Փաշինյանի փիառը»Արտակարգ իրավիճակ՝ Գառգառ գյուղում․ կրակոցներ են հնչել
Ամենադիտված