Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդի գրավում. պատմության այս օրը (19 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նիկարագուա՝ Հեղափոխության օր, Մյանմա՝ Ազանինեյ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-հայ-թուրքական պետերազմի ընթացքում Ղարաքեշիշյանի շարասյանը հաջողվել է դուրս գալ Բաշ-Նորաշենի շրջափակումից և տեղի հայ բնակչության հետ բարձրանալ Արփա-չայի հունով դեպի Էրիվանի և Դարալյագյազի բարձրադիր հատվածներ։ 

1934– վախճանվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը Զաբել Հովհաննեսի Խանջյանը:

 2004-սկսվել է Իրան-Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը:

2005-կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ, որտեղ ամենաշատ ձայներ ստացել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2007-կայացել է ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունները։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

-Ճանապարհային ոստիկանությունը սկսել է «գոլդ» պետհամարանիշներն  աճուրդով վաճառել: 

2010– վախճանվել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը:

2011– վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

2012- Լեռնային Ղարաբաղում անց են կացվել նախագահական ընտրություններ` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է:

2014-երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:

2016- ՊՊԾ գնդի գրավում. Սարի թաղում նախորդ օրը ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո հարուցվել է քրեական գործ:

2017-Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Երկու թեկնածուների միջև ձայները բաշխվել են 28-4 հարաբերակցությամբ:

2019- Դատավորներն իրականացրել են  ԲԴԽ նախագահի ընտրություն։ Գաղտնի քվեարկությամբ նախագահ է դարձել Ռուբեն Վարդազարյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3228 մ.թ.ա.- ծնվել է հինդուիզմի աստվածներից մեկը համարվող, Վիշնու աստծո ութերորդ ավատար Կրիշնա-Ջանմաշտամը:

711– Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ են տոնել վեստգոթերի նկատմամբ և դրանով սկսվել է Պիրենեյան թերակղզու գրավումն արաբական խալիֆայության կողմից, խալիֆության օկուպացիան տևել է շուրջ 800 տարի:

810- ծնվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերը կազմող Իմամ ալ-Բուխարին:

1374- վախճանվել է իտալացի բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան: 

1551-Կարլսբուրգյան պայմանագրով հաստատվել է Գաբսբուրգների իրավունքը Հունգարիայի և Տրաանսիլվանիայի նկատմամբ:

 1553 -9 օր կառավարած անգլիայի թագուհի Ջեյն Գրեյը գահընկեց է արվել, նոր թագուհի է թագադրվել Մարիա Թյուդորը: 

1650 –թուրք դեսպան Օսման-աղան Չիգիրինում ռազմական դաշինք է կնքել Բոգդան Խմելնիցկու հետ:

1695-Մեծ Բրիտանիայում հրատարակվող և ժողովրդականություն վայելող  «Ինչպես բարելավել տնտեսությունը և առևտուրը» ամսագրում հայտնվել է առաջին ամուսնական հայտարարությունը:

1696 –Ազովի թուրքական կայազորի անձնատուր լինելուց հետո Պետորս 1-ինը գրավել է այն:

1789 –այն ժամանակ դեռևս քիչ հայտնի պատգամավոր Ռոբեսպիեռը ելույթ է ունեցել պաշտպանելով հեղափոխականներին:

1814 –Անգլիացի ծովագնաց Ֆլայնդերզն իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքն անվանել է Ավստրալիա (գրքի հրապարակումից 24 ժամ անց նա վախճանվել է):

1814 –ծնվել է ամերիկացի կոնստրուկտոր և արդյունաբերող, հրաձգային զենքի արտադրության ընկերության ստեղծող  Սեմյուել Կոլտը:

1834– ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Էդգար Դեգան:

1870-Սուրբ աթոռը դոգմա է հրապարակել պապի անսխալության վերաբերյալ:

-սկսվել է ֆրանսա-պրուսական պատերազմը:

1893– ծնվել է ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին:

1900 - բացվել է Փարիզի մետրոպոլիտենը:

1908 –Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եպիսկոպոսն օրհնելով օլիմպիական խաղերն ասել է. «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»:

1918 —ուժի մեջ է մտել ՌՍՖՍՀ-ի առաջին սահմանադրությունը:

1924 —լույս է տեսել  «Կարմիր սպորտ» թերթի առաջին համարը ( հետագայում «Սովետական սպորտ»):

1926 –Եկատերինսլավը վերանվանվել է Դնեպրոպետրովսկի:

1938 –ծնվել է խորհրդային և վրացական դերասան, երգիչ, սցենարիստ, ռեժիսյոր, երգերի հեղինակ Վախթանգ Կիկաբիձեն: 

1941-Ստալինը նշանակվել է ԽՍՀՄ-ի պաշտպանության ժողկոմիսար:

1943 –Ուինստոն Չերչիլը ներկայացրել է այսբերգները որպես լողացող օդանավակայաններ օգտագործելու պլանը:

1949– Լաոսն անկախացել է Ֆրանսիայից:

1963 –Ինդոնեզիան հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսը վերանվանում է Ինդոնեզիական օվկիանոսի: 

1980 –Մոսկվայում տեղի է ունեցել 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:

1996 – ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկել են 26-րդ ամառային օլիմպիական խաղերը:

2003 –տեղի է ունեցել լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը:

Կ. Խաչիկյան

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված