Ռուսաստանը նախատեսում է եռապատկել «Հյուսիս-Հարավ» միջանցքով ապրանքաշրջանառությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կառավարությունն իրատեսական է համարում մինչև 2040 թվականը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումները եռապատկելը։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Տնտեսական զարգացման նախարարության փոխղեկավար Սերգեյ Նազարովը, գրում է virtualbrest.ru-ն։
Գերատեսչության տվյալներով 2023 թվականին «Հյուսիս-Հարավ» միջանցքի ապրանքաշրջանառությունը կազմել է 19 մլն տոննա, 2030 թվականին այդ ցուցանիշը գնահատվում է տարեկան 28-32 մլն տոննայի չափով, իսկ 2040 թվականի թիրախը 60 մլն տոննան է։ Միաժամանակ բեռնափոխադրումների մեծ մասը կիրականացվի երկաթուղային տրանսպորտով։ 2023 թվականի վերջին երկաթուղու ներդրումը «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների մեջ կազմել է 12,5 մլն տոննա։
Առայժմ «Հյուսիս-Հարավ» նախագծի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնն Իրանի Ռեշտ-Աստարա հատվածում երկաթուղային հաղորդակցության բացակայությունն է։ «Հյուսիս-Հարավ» նախագծի մասնակիցները մտադիր են այդ խնդիրը լուծել մինչև 2028 թվականը:
Հունիսին բելառուսական պարարտանյութերի առաջին խմբաքանակն ուղարկվել է Իրան «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճանապարհով։ 2023 թվականին Բելառուսը «Հյուսիս-Հարավ» միջանցքով ուղարկել է 111 հազար տոննա բեռ։ Նման տվյալներ են բերվել ԵԱԶԲ ենթակառուցվածքի հաշվետվության մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը