Մահացել է հայտնի բանաստեղծ Եվգենի Բաննիկովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանում Լենինի պիկի վրա մահացել է ռուս լեռնագնաց, հայտնի բանաստեղծ Եվգենի Բաննիկովը, հայտնում է «74.RU»-ն՝ հղում անելով լեռնագնացի ընկերոջը։
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, երբ լեռնագնացները մի ճամբարից մյուսն են տեղափոխվելիս եղել։
58-ամյա լեռնագնացը մահացել է ձնահյուսի հետևանքով․ նրան պատել է ոչ թե ձյունը, այլ հարվածային ալիքը։