Իրաքի հյուսիսում ջրի ծորակներից նավթ է հոսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի հյուսիսային Քիրկուկ քաղաքի բնակարաններում ջրի ծորակներից նավթ է հոսել։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Վառելիքային հեղուկի ու ջրի խառնուրդը հոսել է Ռահիմավա շրջանի 50 բնակելի տներում։ Ինժեներ Մուհամմադ Հելուն լրագրողներին ասել է, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ «Դա տեղի է ունեցել այդ փողոցի ոչ բոլոր տներում։ Մենք փորձում ենք պարզել, թե ինչպես կարող էր նավթը հայտնվել ջրատար համակարգում»,- ասել է նա։
Շրջանում հասանելիությունը մաքուր հոսող ջրին սահմանափակված է։
Քիրկուկից ոչ հեռու գտնվում է նավթի խոշոր հանք։ Այնտեղով անցնում է երկրի ամենաերկար՝ Քիրկուկ-Ջեյհան նավթատարը, որը միացում է նավթահորն ու թուրքական Ջեյհան քաղաքը:
Աղբյուրը՝ BlogNews.am