Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետությունը ձեր կողքին է». ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները: Ողջունելով մարզիկներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել նրանց` քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանն ընդառաջ և շնորհակալություն հայտնել կատարած հսկայածավալ աշխատանքի համար:

«Հավատով ենք սպասում ձեր մրցելույթներին: Օլիմպիական խաղերից մեր ակնկալիքները բավական բարձր պետք է լինեն, թեև կանխատեսումներ պետք չէ անել: Ամեն դեպքում այն պնդումները, որ շատ ուժեղ մասնակցություն պետք է ունենանք, կարծում եմ՝ բոլորիս է ոգևորում: Այն, որ մեկնում եք մասնակցելու խաղերին, ցույց է տալիս, թե որքան մեծ աշխատանք եք կատարել և որքան մեծ դժվարություններ եք հաղթահարել: Շնորհավորում եմ մասնակցության այս կարևոր հնարավորության համար: Թե՛ ձեր, թե՛ մարզիչների գործադրած ջանքերն ահռելի են, և պետությունը բարձր է գնահատում դրանք: Սպորտում շատ գործոններ են կարևոր, բայց դուք ունեք պայքարելու ոգի, համառություն և հաստատակամություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաղթանակի բերկրանքը, որ մարզիկները բազմիցս պարգևել են, վստահություն և հավատ է տալիս, որ Օլիմպիական խաղերում ևս տեսնելու ենք նրանց լավագույն մրցելույթները. «Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Պետությունը ձեր կողքին է: Փորձել ենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել, որպեսզի Օլիմպիական խաղերում ձեր մասնակցությունը լինի արդյունավետ և պատշաճ մակարդակով»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը մարզիկներին նվիրել է հատուկ Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով, որոնք, նախարարի բնորոշմամբ, կարելի է համարել Օլիմպիական խաղերի՝ հայկական մասնակցության կրծքանշանը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի «Հայաստանի տունը», որտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ. «Այն կլինի փոքր Հայաստան Փարիզում և Օլիմպիական խաղերի ընթացքում ձեզ կփոխանցի հազարավոր երկրպագուների ուժն ու հավատը: Վստահ եմ՝ առիթներ կունենանք նշելու ձեր հաջողությունները, քանի որ բազմիցս տեսել ենք, թե ինչպես անգամ ամենաանհավանական իրավիճակներում դուք կարողացել եք ցուցաբերել կամք և ուժ՝ գրանցելով կարևոր հաղթանակներ: Վստահ եմ՝ այդ հատկանիշներն այս անգամ էլ ձեզ օգնելու են կերտել նոր հաղթանակներ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին և հաջողություն մաղթել նրանց առաջիկա խաղերում: Անդրադառնալով Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»՝ նա տեղեկացրել է, որ վերջինիս պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 25-ին Փարիզի կենտրոնում գործող ՀԲԸՄ շենքում:

«Բոլորիդ հաղթանակ եմ մաղթում: Շատ հզոր թիմ է մեկնում Օլիմպիական խաղերին: Առավել քան վստահ եմ, որ մասնակիցներից շատերին հետո պարգևատրելու ենք փառահեղ հաղթանակների համար, իսկ պարգևատրումները, իսկապես, նշանակալի են: Պետության կողմից ՕԽ չեմպիոնը 25 մլն դրամ կստանա: Պետությանը կմիանան նաև ՀԱՕԿ-ն ու մեր գործընկեր Fastex ընկերությունը, որոնք նույնչափ պարգևատրումներ են նախատեսում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրին: Այսինքն՝ ստացվում է շատ պատկառելի գումար ձեր շատ ծանր հաղթանակների համար: Իմացե՛ք՝ ամբողջ երկիրն է ձեր կողքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար ու նշել՝ կանեն առավելագույնը երկրի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար»:

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել են ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի մարմինը Հնդկաստան-Պակիստան հակամարտության աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»«Բումերանգի էֆեկտը». ՔՊ-ն քաղում է իր ցանած ատելության պտուղները Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Հայկական եվրոբոնդերն ու թուրք-ադրբեջանական գումարները Ի՞նչ մտավախություն ունեն Բաքվում. «Փաստ»«Իրերով ելքի մոտ». Հայաստանում խոսում են Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին, բայց կա մի նրբերանգ Արդարացնելը հասկանալի է, բայց ո՞վ է պատասխան տալու նրանց, նրանց ընտանիքներին․ Աբրահամյան Աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության օդանավը, 113 ուղևորները զոհվել են․ պատմության այս օրը (03 մայիս)«Ամեն ինչի դեմ պայքարեցինք, ամեն ինչին հաղթեցինք, բայց պատերազմի դեմ անզոր եղանք». սերժանտ Հայկ Մուրադյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում. «Փաստ»Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է զանգվածային հարձակմանԵրկիրը ծածկվելու է երկարատև մագնիսական փոթորիկներով «Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»Անոմալ եղանակը շարունակվում է. գիշերը սպասվում է մինչև -5 աստիճան ցրտահարություն. ՌԴԱդրբեջանի կեղծարարության մասշտաբները սահմաններ չեն ճանաչում. «Փաստ»Տնտեսական աճի պատրանքի ստվերոտ կողմերն ու խաբկանքը. «Փաստ»Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել«Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը». «Փաստ»Անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան. «Փաստ»Մայիսի 5-ին և 6-ին գազ չի լինելու. հասցեներ Մայիսի 5-ին և 6-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանցի գնորդների ու վաճառողների թիվը կրկնապատկվել է. «Փաստ»«Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է». «Փաստ»«Միջուկային բազան դարձրել են անասնագոմ». նախկին նախարարը փակագծեր է բացում. «Փաստ»Քաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»Անկախները վարչապետի թեկնածու կառաջադրեն․ «Հրապարակ» ԱԺ լիագումար նստաշրջանը թեժ կլինի․ «Ժողովուրդ» Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. «Հրապարակ» Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37. «Ժողովուրդ» Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն. «Փաստ»Պետք չէ Յամալին համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ. Մունիր ՆասրաուիԴատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ. ԱՆ քրեակատարողական ծառայությունԵրևանում հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, նրան և կնոջը ծեծի ենթարկել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներՈսկե գնդակի թարմացված վարկանիշը նոր ֆավորիտ ունի` ըստ Goal-ի Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարով «Ինձ համար լավագույնի վառ օրինակը եղել է մայրս` Սյուզան Մարգարյանը»․ Սիրուշո Համաշխարհային ավտոարտադրությունը կնվազի 2%-ով՝ ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով. S&PԱրտաշատի բնակարաններից մեկից գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)Մայիս ամսվա կենսաթոշակի մասին Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարարՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. ՊետդեպԹրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օրԹրամփն իր ծննդյան օրը շռնդալից միջոցառում է նախատեսել Մեկ օրում 12 ավտովթարից 14 մարդ է տուժել․ օպերատիվ իրավիճակը՝ ՀՀ-ում Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. «BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին փրկարարները որոնում են Մեծ Բրիտանիայում բացահայտել են՝ ինչպես է Զելենսկին «գայթակղել» Թրամփին «Ոսկե գնդակ» մրցանակի hավակնորդների առաջին տասնյակը
Ամենադիտված