Ակնկալում եմ հաջորդ շաբաթ վերադառնալ քարոզարշավին. Ջո Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել շարունակել ընտրապայքարը:
«Ես ակնկալում եմ, որ հաջորդ շաբաթ կվերադառնամ քարոզարշավին»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ավելի վաղ կոչ էին արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նախագահական ընտրապայքարից դուրս կգա, եթե առողջական լուրջ խնդիրներ ունենա։